Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Մեկ ռեժիսոր, մեկ սցենարիստ, մեկ պրոդյուսեր»

«Մեկ ռեժիսոր, մեկ սցենարիստ, մեկ պրոդյուսեր»
27.05.2022 | 07:35

ՀՀ ԱԺ-ն արդեն վերածվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ( ՔՊԿ) գործադիր մարմնի։
Այն դարձել է մեկ դերասանի թատրոն` մեկ ռեժիսորի, մեկ սցենարիստի, մեկ պրոդյուսերի գլխավորությամբ:


Իրենք հարցեր են տալիս՝ իհարկե վաղօրոք պայմանավորված, իրենց «գուրուն» պատասխանում է, իրար գովաբանում են, իրար հույս տալիս ու իրար ոգևորում, որ ամեն ինչ կգնա իրենց «ուղեղի ծրագրավորման» պահանջով՝ թուրքերի հետ հաշտության ու բարեկամության հաստատման անշեղ ապահովմամբ։


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 18421

Մեկնաբանություններ